Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականություններ կատարող Նարեկ Հովսեփյանի 2025 թվականի նոյեմբերի 18-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի փաստաթղթերի պատճենները ստանալու համար ՀՀ Կադաստրի կոմիտե փոխանցել 810 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գետաթաղ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 21 հասցեի (09-027-0003-0012 կադաստրային ծածկագրով) համար։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։