Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի գրությունը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի իրականացման շրջանակում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքին կից կցակառույցի կառուցման ծրագրի մեջ, որպես գործընկեր ներգրաված, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքին դրամաշնորհային միջոցները ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |