Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին․
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին․
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին․
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։