Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը ու նկատի ունենալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 01/11.1/16988-2024 գրությունը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Սիսիան-Շաքի խճուղի 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-006-0211 կադաստրային թաղամասից 0.0975հա բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։