Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Վարդան Մանուչարյանի 2025 թվականի հուլիսի 11-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ Կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900013220018) գրանցման գումար և ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ (ՀՀ՝ 900005016176) պետական տուրք՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Արևելյան հատված 1 հողամաս հասցեում գտնվող 2,0 հա-ի (09-006-0050-0048 կադաստրային ծածկագրից) համար։
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։