Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Լծեն բնակավայրի վարչական ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 4-ի զեկուցագիրը և 2023 թվականի օգոստոսի 4-ի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Լծեն բնակավայրի ջրատարի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու և կատարելու նպատակով վարչական ղեկավարին տրամադրել 40լ դիզելային վառելիք:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին և բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):