Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 1-ը նշանակել մրցույթի օր հետևյալ թափուր պաշտոնների համար`
1) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (ծածկագիր` 2.1-3),
2) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9),
3) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18),
4) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-15),
5) աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-12, 2.3-14),
6) աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2․3-25, 2․3-26),
7) աշխատակազմի գլխավոր մասնագետներ (ծածկագրեր` 2.3-22, 2.3-24),
8) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-17),
9) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-22),
10) աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-25),
11) աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետներ (ծածկագրեր` 3.1-26, 3․1-27),
12) աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-2),
13) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետներ (ծածկագրեր` 3․3-5, 3․3-6, 3.3-13, 3.3-18):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: