Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Գայի փողոց թիվ 4/32 հասցեի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, քաղաքաշինական նորմերին չհակասող և սերվիտուտ չառաջացնող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00569հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 57քմ արտաքին մակերեսով շենք-շինությունը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: