Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Սեյրան Սամսոնի Ամիրխանյանի 2023 թվականի մայիսի 30-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.117հա հողամասը (Ծածկ.` 09-031-0056-0004) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Դարբաս բնակավայր 1-րդ փողոց թիվ 34/2 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: