Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածը և 608-րդ հոդվածի 1-ին կետը, 617-րդ հոդվածը և Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 013-Ա որոշումն ու նկատի ունենալով քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Շաղատ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 6 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից 77,8քմ մակերեսով տարածքը՝ չօգտագործվող լվացքատան շենքը (համաձայն հատակագծի), 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Նորվարդ Ստեփանի Խաչատրյանին և տարեկան վարձավճար սահմանել 20000 ՀՀ դրամ:
2. Սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվում է վարձակալի միջոցների հաշվին:
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։