Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2.2-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանի 4, 8.1, 8.2, 8.3 և 8.4 կետերի պահանջները` որոշում եմ.
1. Հաստատել համակարգչի միջոցով ընտրված ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը.
1) Ավետիսյան Սեյրան - ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ, մարզպետարանի ներկայացուցիչ,
2) Մարտիրոսյան Արմեն - ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ, մարզպետարանի ներկայացուցիչ,
3) Հարությունյան Դավիթ - աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ,
4) Թանգյան Վեյնամին - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող,
5) Դանիելյան Հրաչյա - Սիսիան համայնքի ավագանու անդամ,
6) Բարսամյան Օլյա - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի աշխատակից:
2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար համայնքի ղեկավարի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Լիանա Ղազարյանին:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։