Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Մեխակ Յուզիկի Ալեքսանյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաք Հ․ Ազոյան փողոցում գտնվող անշարժ գույքը`0.002հա հողամասը (ծածկ.`09-006-0237-0040) և նրա վրա կառուցված շինությունը հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Հ․ Ազոյան փողոց, 8/2 ավտոտնակ հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։