Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 100-րդ կետով և նկատի ունենալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի դիմումը Սիսիանի համայնքի Ույծ բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող նոր կառուցվող կրթահամալիրի տիպային (մոդուլային) շենքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։