Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 1206-Ն և 2021 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1729-Ն որոշումներն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կազմված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման՝ համաձայն հատակագծերի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |