Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Սեյրան Զավենի Փանյանի 2025 թվականի հունիսի 26-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սալվարդ համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ի դեմս Բենյամին Իվանյանի և Սեյրան Զավենի Փանյանի (անձն․՝ AR0336506, տրված՝ 19․06․2017թ., 001-ի կողմից) միջև 2001 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված Սալվարդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3.0հա և 2,7հա գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության պայմանագրերը (վկ․ համարներ՝ 0013047 և 0013046)։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից