Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Սևադա Վոլոդյայի Իվանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Իսրայել-Օրի փողոց թիվ 6/4 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00284հա հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը Սևադա Վոլոդյայի Իվանյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 28,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 23,5քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 69014 (վաթսունինը հազար տասնչորս) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք` 28,4x0,000370x330000=34676,4 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 28,4x10000x0,1209=34335,6 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինություն իրականացրած անձ, քաղաքացի Սևադա Վոլոդյայի Իվանյանին (ն/ք`004946422, տրված՝22․07․2014թ., 051-ի կողմից, ծնված՝28․08․1956թ․):
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Սևադա Իվանյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: