Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Անդրեյ Համայակի Ավանեսյանի 2025 թվականի մայիսի 26-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի (իրավահաջորդ՝ Սիսիան համայնք) ղեկավար Նորայր Աղաջանյանի և քաղաքացի Անդրեյ Համայակի Ավանեսյանի (անձն․՝ AX0564938, տրված՝ 05․12․2024թ., 051-ի կողմից) միջև 2003 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված Ախլաթյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը (վկ․ համար՝ 0054400)։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։