Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191 հոդվածով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 8-րդ, 245-րդ, 249-րդ, 251-րդ, 252-րդ, 267-րդ,275-րդ, 276-րդ, 278-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, 2025թվականի ապրիլի 29-ին քննության առնելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից առանց համապատասխան թույլտվության, Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող հողամասում կատարված ապօրինի շինարարություն կատարելու փաստով 2025 թվականի մարտի 31-ին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 01 ստուգման ակտը և կից նյութերը՝ պարզեցի.
Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայր փ. 4 տուն 20 հասցեի բնակիչ՝ Գառնիկ Առաքելի Առաքելյանը /ծնվ.՝ 01.03.1992թ., ն/ք՝ 008922072 , տրված՝ 06.12.2016թ., 003-ի կողմից/, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ՝ Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող տարածքում 2019 թվականին իրականացրել է 142.1 քմ. ներքին եզրաչափերով բնակելի տան ապօրինի շինարարություն:
Նկատի ունենալով, որ Գառնիկ Առաքելի Առաքելյանն արարքը կատարել է 2019 թվականին, հաշվի առնելով Գառնիկ Առաքելյանի դիմումը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, կարող ենք փաստել Գառնիկ Առաքելյանի արարքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի գործող խմբագրության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրության 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված, առանց համապատասխան թույլտվության ապօրինի շինարարություն կատարելու փաստով Գառնիկ Առաքելի Առաքելյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքի մասին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900295101274 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։