Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Վալերիկ Մնացականի Հովհաննիսյանի և Արշալույս Գրիշայի Հովհաննիսյանի կամովին հողամասերից հրաժարվելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում գտնվող Վալերիկ Մնացականի Հովհաննիսյանին (անձն.՝ AX0580197, տրված՝ 24.12.2024թ., 051-ի կողմից) և Արշալույս Գրիշայի Հովհաննիսյանին (նույնակ․ քարտ՝ 011661014, տրված 25․08․2021, 051-ի կողմից) համատեղ սեփականության իրավունքով պատկանող 3․136հա (ծածկագիր՝ 09-049-0105-0002) և 1․827հա (ծածկագիր՝ 09-049-0124-0005) գյուղատնտեսական նշանակության հողակտորները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքի պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։