Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Վ. Մանուչարյանի 2025 թվականի հունիսի 12-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 5-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի էլեկտրաէներգիայի սպառման համակարգի հզորության փոփոխության համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարել 86000 (ութսունվեց հազար) ՀՀ դրամ:
2․ Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։