Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտ 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մմրզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդների կազմակերպման նպատակով աճուրադյին հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 20-ի թիվ 613-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 315-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ:
1) Դ. Հարությունյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար,
2) Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Լ․ Կոստանյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ, արձանագրող,
4) Վ. Մանուչարյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա. Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
6) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
7) Ս. Սահակյան - աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
8) Ս. Մաթևոսյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ,հանձնաժողովի անդամ,
9) Դ. Հարությունյան- աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
10) Տ. Համբարձումյան - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։