Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով ու 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 01-ի թիվ 11 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Իշխանասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության անջրդի 3-րդ խմբի 1,47557հա վարելահողը (վկ.՝ N 25062024-09-0055, ծածկ.՝ 09-060-0110-0025)՝ տարեկան 10329(տասը հազար երեք հարյուր քսանինը) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Արթուն Աշոտի Մելքումյանին (անձնագիր՝ AL0628925, տրված՝ 14.02.2024թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։