Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` 0,08886հա հողամասը (ծածկ.՝09-068-0133 կադաստրային թաղամասից), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Նորավան բնակավայր, 1 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։