Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 045-Ն որոշումը և համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 406-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Սպորտային և օլիմպիական հաջողություններ արձանագրած Սիսիան համայնքի ներքոհիշյալ մարզիկներին՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս մարզական միջոցառումներին մասնակցելու համար պարգևատրել յուրաքանչյուրին 200,000 ՀՀ դրամով`
1) Մարիամ Գագիկի Պետրոսյան,
2) Գրիշա Պետրոսի Ալեքսանյան,
3) Արփինե Սասունի Ամիրյան։
2. Պարգևատրման վճարում տրամադրել Արփինե Սասունի Ամիրյանին (անձն.՝ AS0636365 , տրված՝ 04.06.2019թ. 051-ի կողմից) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Մարիամ Գագիկի Պետրոսյանի և Գրիշա Պետրոսի Ալեքսանյանի պարգևատրման վճարումն ապահովել ծնողների միջոցով`
1) Գագիկ Մհերի Պետրոսյանին (անձն.՝ AX0605248 , տրված՝ 24.01.2025թ., 051-ի կողմից) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) Լիանա Դանիելի Մովսիսյանին (անձն.՝ AU0467047 , տրված՝ 20.10.2021թ. 051-ի կողմից) 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։