Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով «ՆՆ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Իսրայելյան 39/56 հասցեում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ի 2025 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։