Այսօր: Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 008-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2024 թվականի N 008-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2328549․9 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 2395008.9 հազար դրամ» բառերով.

2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2328549․9 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 3274301.4 հազար դրամ» բառերով.

3) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 879292.5 հազար դրամ» բառերով.

4)  Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի.  

5) Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի.

6) Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի.

7) Որոշման 5-րդ կետի 4-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի.

8) Որոշման 6-րդ կետի 5-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 5-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -12

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -3

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

Ձեռնպահ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՅԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(251.23 Կբ) Եզրակացություն
(2.05 Մբ) Հիմնավորում
(52.93 Կբ) հավելվածներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner