Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Սվետլանա Ալեքսանի Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Պ. Ադամյան փողոց թիվ 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00309հա հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 30,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 25քմ) որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 101961 (հարյուր մեկ հազար ինը հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք` 30,9x0,00569x330000=58020,93 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 30,9x10000x0,1422=43939,8 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինություն իրականացրած անձ, քաղաքացի Սվետլանա Ալեքսանի Ղազարյանին (անձ.`AL0500993, տրված՝ 13.11.2023թ., 005-ի կողմից, ծնված՝ 07․05․1953թ․):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։