Այսօր: Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 33-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2022 թվականի N 33-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 90-րդ հոդվածի 6-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  7  կողմ,  -   դեմ,   -   ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշմամբ հաստատված 2022 թվականի համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 29143,170 հազար դրամ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝  «Արտադպրոցական կրթություն» բաժնի  բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքեր և շինությունների կառուցում» հոդվածին՝ Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոցի հարակից տարածքում դրենաժային համակարգի կառուցման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն 1-4 հավելվածների:


Կողմ -7

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է.

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա.

ՊՈՂՈՍՅԱՆ Վ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.00 Կբ) հավելված 1
(28.50 Կբ) հավելված 2
(29.50 Կբ) հավելված 3
(32.50 Կբ) հավելված 4
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner