Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ որոշում եմ․
1. Վարչական բյուջեի ծախսային մասի 01-րդ բաժնի 1-ին խմբի 1-ին դասի (Օրենսդիր և գործ. մարմիններ, պետ. կառավարում /01.1.1/) 4251 (ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ) հոդվածը նվազեցնել 669200 (վեց հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամով և վերաբաշխել նույն ծրագրի 4261 (ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՀԱԳՈՒՍՏ) հոդվածին՝ 669200 (վեց հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամով՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կարիքների համար գրասենյակային ապրանքներ ձեռքբերելու համար, ինչպես նաև 09-րդ բաժնի 1-ին խմբի 1-ին դասի (Նախադպրոցական կրթություն/09.1.1/) 5113 (ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ) հոդվածը նվազեցնել նվազեցնել 2300000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով և վերաբաշխել նույն ծրագրի 5129 (ԱՅԼ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ) հոդվածին՝ 2300000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամով՝ Գորայք բնակավայրի ՆՈՒՀ-ի տանիքին տեղադրվող արևային կայանի ձեռք բերելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։