Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Մաքսիմ Արծրունու Նավասարդյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաք Ե. Չարենցի փողոցում գտնվող անշարժ գույքը` 1.4600հա հողամասը (ծածկ.՝ 09-006-0250-0001)-ից, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան,Ե. Չարենցի փողոց, 3/4 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։