Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Թասիկ բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից 23․12․2024թ․-ին կազմված թերությունների ակտը՝որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Թասիկ բնակավայր մտնող ճանապարհի (մոտ 5000քմ) հարթեցման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 60լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։