Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Սիսիան քաղաքի բնակիչ Քաջիկ Աբգարյանի 2024 թվականի հունիսի 17-ի դիմումը և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Հ․ Ստեփանյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1. Քաջիկ Աբգարյանի կողմից 900295002258 հաշվեհամարին ավել վճարված 605880 /վեց հարյուր հինգ հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ գումարը հետ վերադարձնել «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի 220331095129000 հաշվեհամարին։
2. Հանձնարարել ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։