Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 17-ի «Հայկ Գառնիկի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված շենք-շինություններն օրինական ճանաչելու մասին» թիվ 053-Ա որոշման մեջ կատարել լրացում և որոշման 1-ին կետի «համաձայն հատակագծի» բառերից հետո լրացնել «հաշվառման ծածկագիր՝ 2023PLCG9G» բառերը։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։