20.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ երիտասարդներԵվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար:Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։Պարտադիր են հետևյալ որակները.- Լինել անկաշկանդ շփումներում, ...
Մանրամասն |
|
20.12.24
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Կատարվել են Շամբ բնակավայր տանող ճանապարհի փոսալցման և հարթեցման աշխատանքներ։
|
|
18.12.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
|
Ս․թ․ դեկտեմբերի 17-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին բնակավայրերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները:Քննարկման թեման կրկին համայնքային բյուջեում ապառքների ցուցանիշն էր։ Համայնքի ղեկավարը մեկ առ մեկ անդրադարձել է յուրաքանչյուր բնակավայրի, նշել Սիսիան համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների մասին։ Այս ցուցանիշը բարելավվելու համար Հովսեփ Առաքելյանը հորդորել է բնակավայրերի աշխատակիցներին լինել ավելի խստապահանջ ու հետևողական՝ հավելելով, որ Սիսիան համայնքը չի կարող զարգանալ և առաջընթաց գրանցել, երբ թերի է եկամուտների ...
Մանրամասն |
|
18.12.24
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ս․թ․ դեկտեմբերի 18-ին Սիսիան համայնքում տեղի է ունեցել քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:Գրասենյակը հիմնվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման», Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։Սիսիանի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակն (ՔՍԳ) իր աշխատանքները ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
|
Արձանագրված խնդիրների հարցում համայնքի ղեկավարը խոստացել է լինել հետևողական՝ դրանց տալով համապատասխան ու համապարփակ լուծում։
|
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Ս․թ․ դեկտեմբերի 16-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը հերթական այցելությունն է կատարել Սիսիանի «Աղվան Մինասյանի անվան ԱՍԿ» ՀՈԱԿ, ծանոթացել աշխատակազմի աշխատանքային պայմաններին՝ արձանագրելով ՀՈԱԿ-ում առկա խնդիրները։ Հաջորդ այցելությունը համայնքի ղեկավարը կատարել է թիվ 3 ՆՈւՀ, որտեղ ծանոթացել է սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել նախադպրոցական ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ խոհանոց, ննջասենյակներ, խաղասենյակներ։
|
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Ս․թ․ դեկտեմբերի 16-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է Սիսիան քաղաքի «Վուրգ Ոսկանյանի» անվան և «Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձաններ, տեղում ծանոթացել հուշարձանների բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Հիշեցնենք, որ համայնքապետարանի ֆինանսավորմամբ 34 մլն․ 272 հազ․ դրամ է հատկացվել թվով 5 պատմամշակութային հուշարձանների բարեկարգման համար։
|
|
13.12.24
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2024թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 99-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։ 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին։5․ Հայաստանի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |