23.12.24
Հայտարարություն
|
Սիսիան համայնքի սիրելի՛ բնակիչներ․ Դեկտեմբերի 25-ին` ժամը 16։00-ին «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա «Ամանորյա մշակութային Սիսիան» խորագրով գալա միջոցառումը։ Իսկ ահա ժամը 19։00-ին Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապարակում տեղի կունենա Սիսիան համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։ - Ձմեռ պապ և Ձյունանուշ - Մուլտհերոսներ - Տոնական համերգային ծրագիր - DJ-ի աշխույժ կատարումներ Սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու անակնկալներով լի միջոցառումներին։
|
|
20.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ երիտասարդներԵվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար:Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։Պարտադիր են հետևյալ որակները.- Լինել անկաշկանդ շփումներում, ...
Մանրամասն |
|
20.12.24
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱԼՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Կատարվել են Շամբ բնակավայր տանող ճանապարհի փոսալցման և հարթեցման աշխատանքներ։
|
|
18.12.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
|
Ս․թ․ դեկտեմբերի 17-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին բնակավայրերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները:Քննարկման թեման կրկին համայնքային բյուջեում ապառքների ցուցանիշն էր։ Համայնքի ղեկավարը մեկ առ մեկ անդրադարձել է յուրաքանչյուր բնակավայրի, նշել Սիսիան համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների մասին։ Այս ցուցանիշը բարելավվելու համար Հովսեփ Առաքելյանը հորդորել է բնակավայրերի աշխատակիցներին լինել ավելի խստապահանջ ու հետևողական՝ հավելելով, որ Սիսիան համայնքը չի կարող զարգանալ և առաջընթաց գրանցել, երբ թերի է եկամուտների ...
Մանրամասն |
|
18.12.24
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
|
Ս․թ․ դեկտեմբերի 18-ին Սիսիան համայնքում տեղի է ունեցել քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:Գրասենյակը հիմնվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման», Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։Սիսիանի համայնքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակն (ՔՍԳ) իր աշխատանքները ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԲՈԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
|
Արձանագրված խնդիրների հարցում համայնքի ղեկավարը խոստացել է լինել հետևողական՝ դրանց տալով համապատասխան ու համապարփակ լուծում։
|
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Ս․թ․ դեկտեմբերի 16-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը հերթական այցելությունն է կատարել Սիսիանի «Աղվան Մինասյանի անվան ԱՍԿ» ՀՈԱԿ, ծանոթացել աշխատակազմի աշխատանքային պայմաններին՝ արձանագրելով ՀՈԱԿ-ում առկա խնդիրները։ Հաջորդ այցելությունը համայնքի ղեկավարը կատարել է թիվ 3 ՆՈւՀ, որտեղ ծանոթացել է սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել նախադպրոցական ուսումնական հաստատության պայմաններին, այդ թվում՝ խոհանոց, ննջասենյակներ, խաղասենյակներ։
|
|
16.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Ս․թ․ դեկտեմբերի 16-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն այցելել է Սիսիան քաղաքի «Վուրգ Ոսկանյանի» անվան և «Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձաններ, տեղում ծանոթացել հուշարձանների բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Հիշեցնենք, որ համայնքապետարանի ֆինանսավորմամբ 34 մլն․ 272 հազ․ դրամ է հատկացվել թվով 5 պատմամշակութային հուշարձանների բարեկարգման համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |