Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի օտարման համար.
1) Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայր, 7-րդ փողոց 65/2 հասցեում գտնվող 170,28քմ մակերեսով էներգետիկայի հողամասը (կադ․ ծածկ․ 09-069-0001-0014) 24520 (քսանչորս հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ կառուցելու նպատակով,
2) Լոտ 2․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-3 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադ. ծածկ. 09-006-0094-0231) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
3) Լոտ 3․ ք. Սիսիան, Գայի փողոց 3/1-11 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադ․ ծածկ․ 09-006-0094-0234) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
4) Լոտ 5․ ք. Սիսիան, Գայի փողոց 10/3-1 հասցեում գտնվող 20քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադ․ ծածկ․ 09-006-0094-0243) 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
Աճուրդը տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ