Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2020 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի օգոստոսի 24-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և sisian.am կայքերին, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. /0283/ 2-33-30/:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ