ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) ք. Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների փողոց 4/2-1 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
2) ք. Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների փողոց 4/2-2 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
3) ք. Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների փողոց 4/2-3 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
4) ք. Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների փողոց 4/2-4 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով,
5) ք. Սիսիան, Նար-Դոսի փողոց 2/1-1 հասցեում գտնվող 43քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը 22700 (քսաներկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,
6) ք. Սիսիան, Սիսական փողոց 39/9-1 հասցեում գտնվող 67քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը 35380 (երեսունհինգ հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական սպասարկման կետ կառուցելու նպատակով,
7) ք. Սիսիան, Սիսական փողոց 76/4 հասցեում գտնվող 1000քմ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ պահեստ կառուցելու նպատակով,
8) ք. Սիսիան, Նար-Դոս փողոց 3/1-2 հասցեում գտնվող 20քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը 20000 (քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
Աճուրդը տեղի կունենան 2020 թվականի ապրիլի 20-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ