Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1755
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.19 ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ՝ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կոմունալ ծառայությունները և աղբահանության համակարգը բարելավելու նպատակով, համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ձեռք կբերվեն մոտ 250 մլն դրամ արժողությամբ մենքենասարքավորումներ՝

էքսկավատոր, ավտոգրեյդեր, արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա, հարթեցնող, ավլող, ջրցան, ինքնաթափ և աղբատար մեքենաներ: Ձեռք բերված առաջին մեքենան՝ ավտոգրեյդերը, այսօր հասավ Սիսիան, այն կշահագործվի համայնքի ճանապարհների բարեկարգման և այլ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: 

20.11.19 Կայացավ Սիսիանի համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսումը
Նոյեմբերի 20-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սիսիանի համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսումը: Մասնակիցների թիվը աննախադեպ շատ էր, ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքային և հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Ներկաների շարքերում էին նաև համայնքապետարանի և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասնակիցները: Այս ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել բնակիչների ակտիվ մասնակցությունը բյուջեի կառավարման գործընթացներում: Ծրագրում ներառված ... Մանրամասն
19.11.19 ՊԱՏՎՈԳՐԵՐ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Այսօր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Մի խումբ բժիշկներ և բուժքույրեր, Ռազմական բժշկի օրվա առթիվ, պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով ու շնորհակալագրերով: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը շնորհավորեց բոլորին, շնորհակալություն հայտնեց հոսպիտալի հրամնատարական կազմին ու բժիշկներին սրտացավ աշխատանքի, ինչպես նաև համայնքի բնակչությանը որակյալ բուժծառայություն մատուցելու համար: Հոսպիտալի պետ Վարդան Ավագյանը բուժանձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ ուշադրության և իրենց ծառայությունը գնահատանքի արժանացնելու համար:

18.11.19 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ՝ ՄՇՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելել է շինհրապարակներ, ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:Կապալառու ընկերությունների ներկայացուցիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքները, ընթացքում առաջացած խնդիրները: Կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ նրանք վստահեցրել են, որ  աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետների սահմաններում:Այս պահին շարունակվում են Սիսիան քաղաքի Մյասնիկյան-Շահումյան-Ա. Մանուկյան փողոցների կապիտալ վերանորոգման աշխատանքները, տեղադրվում են նոր եզրաքարեր, ջրատար առուները փոխարինվում են բետոնե վաքերով, նորացվում են նաև հոսանքի լարերի հին հենասյուները, հաջորդիվ կսկսվի փողոցի հարթեցումը և ... Մանրամասն
17.11.19 Սիսիանի համայնքի ղեկավարի շնորհավորանքը Ուսանողության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Թող որ ուսանողական ամեն մի օրը ձեզ համար լինի տոնական: Ինչպես բոլոր ժամանակներում, այժմ ևս դուք ամենաարագն եք արձագանքում երկրում կատարվող հասարակական-քաղաքական փոփոխություններին, դուք առաջնորդող ուժ եք, ուժ, որի հետ անհնար է հաշվի չնստել: Մաղթում եմ, որպեսզի ձեր միասնական ուժը օգտագործեք միայն ի բարօրություն և ի զարգացում մեր երկրի: Այն ապագան, որի մասին երազում ենք բոլորս մեծապես պայմանավորված է ձեր առողջ դատողությամբ ու համարձակ քայլերով: Մաղթում եմ, որպեսզի ձեր բոլոր սպասումներն ու երազանքները ի կատար ածվեն, երբեք չհիասթափվեք, համառորեն առաջ շարժվեք: Սիրեք ձեր հայրենիքը, գնահատեք ազգային արժեքները՝ միևնույն ժամանակ մնալով ... Մանրամասն
17.11.19 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգարժան ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ զինված ուժերի կայացմանն ու զարգացմանը զուգընթաց մեծ վերելք է ապրել նաև ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը: Ժամանակն ապացուցել է, որ մեր հայրենիքի պաշտպանի առողջությունը գտնվում է վստահելի և ապահով ձեռքերում: Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում Զանգեզուրի կայազորային հոսպիտալի հրամնատարական կազմին ու բժիշկներին, ովքեր պատրաստակամորեն ու սրտացավորեն սպասարկում են ոչ միայն զինծառայողներին, այլ նաև մեր համայնքի բնակչությանը, ինչի համար, որպես համայնքի ղեկավար, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Հարգարժան ռազմաբժիշկներ, մաղթում եմ բոլորիդ խաղաղ ծառայություն, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն ... Մանրամասն
15.11.19 ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ԵՐԴՎԵՑԻՆ

Նոյեմբերի 13-ին Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցրած անձիք հանդիսավոր կերպով երդվեցին՝ անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց համայնքային ծառայողներին, հորդորեց ամենօրյա աշխատանքով կատարելագործել մասնագիտական կարողությունները, օրինակ վերցնել ավագ գործընկերներից, լինել պարտաճանաչ և պատասխանատու: Աշխատակազմի նոր անդամներին շնորհավորեց նաև աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը՝ կոչ անելով լինել հետևողական, կատարել ծառայողական բոլոր պարտականությունները և առաջադրանքները:

14.11.19 ՀԱԱՀ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է ԿԱԹԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Նոյեմբերի 13-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում հիմնված «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիայի բացման արարողությանը: Լաբորատորիան հիմնվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, շվեյցարական գործընկերներ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ և HEKS/EPER (Շվեյցարիայի օգնություն) կազմակերպության աջակցությամբ: Բացման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner