08.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ, Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 3-ի N 349-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 588-Ա որոշմամբ ստեղծվել է Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, սահմանվել է հանձնաժողովի գործունեության կարգն ու գործառույթները, 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակացույցը և մասնակցային բյուջետավորման առաջարկի հայտը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի ...
Մանրամասն |
|
07.07.25
ՇՈՒՏՈՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՔՍԻ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
|
Սիրելի՛ սիսիանցիներ,Մեծ ոգևորությամբ ու սիրով ուզում ենք տեղեկացնել մի հրաշալի նախաձեռնության ու ծրագրի մասին, որը Սիսիանի համայնքապետարանը նախատեսում է գործարկել 2025 թվականի օգոստոս ամսից։Մեր կողմից մշակվել և հաստավել է Սիսիան համայնքում տրամադրվող սոցիալական ծառայության տեսակ, որն ուղղված է լուծելու հենաշարժողական խնդրով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ ու արժանապատիվ փոխադրման խնդիրը․ համայնքում առաջին անգամ գործելու է «Սոցիալական տաքսի» ծառայությունը։ Ծառայության տրամադրումն իրականացվելու է հարմարեցված տրանսպորտային միջոցով։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկում գտնվող անձինք/ընտանիքները, սոցիալապես ...
Մանրամասն |
|
04.07.25
ՍԻՍԻԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 3-ին, Սիսիանի զինվորական կոմիսարիատից համայնքի զորակոչիկները մեկնում են զինվորական ժամկետային պարտադիր ծառայության:Կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Վահրամ Հարությունյանը, ՀՈԳՎ Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյան, ՌՈ Սիսիանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը, Սիսիանի նորանշանակ զինվորական կոմիսար Գարիկ Հակոբյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև նորակոչիկների բարեկամներ ու հարազատներ։Ելույթով է հանդես եկել Հովսեփ Առաքելյանը՝ վստահ լինելով, որ առաջիկա ...
Մանրամասն |
|
01.07.25
ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝ 1) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (ծածկագիր` 2.1-3), 2) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9), 3) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18), 4) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-15), 5) ...
Մանրամասն |
|
30.06.25
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման հանդիսավոր արարողության մասին
|
Սույն թվականի հունիսի 30-ին Սիսիան համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և ցարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի ...
Մանրամասն |
|
27.06.25
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՏՎԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԵՐՔԸ»
|
Այսօր ավարտական վկայականներ են ստացել Սիսիանի «Ա.Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի «Արհեստագործական», «Սպորտային» և «Գեղարվեստական» խմբակների 44 սաներ և «Պարարվեստ» բաժնի 5 աշակերտներ:Վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով շնորհավորել է սաներին՝ նրանց մաղթելով մասնագիտական բազում վերելքներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Ա.Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցներին՝ իրենց սրտացավ ու անձնվեր աշխատանքի համար։Խոսքով ...
Մանրամասն |
|
26.06.25
Ֆուտբոլի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասին
|
Սույն թվականի հունիսի 25-ին կայացել է Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ֆուտբոլային թիմերի խաղացողներ, մարզիչներ, սիսիանցիներ։Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է քայլերթով՝ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապակից դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը նվիրած հայորդիների հիշատակին, այնուհետև Սիսիանի քաղաքային ...
Մանրամասն |
|
26.06.25
Հանդիպում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ
|
Այսօր` հունիսի 26-ին ընդունել եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) (Enterprise Incubator Foundation (EIF)) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) ներկայացուցիչներին։Հանդիպման ընթացքում ծանոթացել եմ կենտրոնի գործունեությանը։Սիսիան համայնքում 2 տարի առաջ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ)՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) աջակցությամբ Սիսիան համայնքում ստեղծել են Sisian Co-creation Lab տեխնոլոգիական լաբորատորիան՝ հագեցնելով այն նորագույն տեխնոլոգիաներով և գույքով։Գործունեության ընթացքում Co-creation lab-ի ծրագրերից օգտվել են ավելի քան 200 սիսիանցի պատանիներ և երիտասարդներ։Հանդիպման ավարտին Ձեռնարկությունների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |