16.10.25
Ի Ր Ա Զ Ե Կ Ու Մ
|
Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին փորձարկվելու են Սիսիան քաղաքի և Սիսիան համայնքի բոլոր բնակավայրերի էլեկտրաշչակները։  Հորդորում ենք չանհանգստանալ։
|
|
15.10.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը ԲՌՆԱԿՈԹԻ ՕՐՆ Է
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին՝ Բռնակոթի օրը Բռնակոթ բնակավայրում տեղի կունենա «Ես բռնակոթցի եմ» տոնական միջոցառումների շարք՝ նվիրված մեր սիրելի բնակավայրի պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, ինչի կապակցությամբ սիրով և սրտանց հրավիրում ենք աշխարհի չորս ծագերում ապրող բոլոր բռնակոթցիներին՝ միասնաբար տոնելու հերոսական և հնամյա բնակավայրի տոնը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ - Ծաղկադրում՝ հերոսների հուշաքարին
- Հյուրասիրություն
- Մշակութային միջոցառում՝ Բռնակոթի մշակույթի կենտրոնում
Վայրը՝ Բռնակոթ բնակավայր Հոկտեմբերի 20  Ժամը՝ 11:00  Բռնակոթը սպասում է քեզ՝ բռնակոթցի։
|
|
10.10.25
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ
|
Հոկտեմբերի 9-ին Սիսիանը դարձել էր արվեստի կենտրոն՝ հյուրընկալելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տաղանդաշատ դերասաններին, ովքեր Հ. Սահյանի անվան քաղաքային մշակութի տանը հանդիսատեսին են ներկայացել Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ «Արծվաբույն» ներկայացմամբ։Արցախյան ազատամարտի հերոսներին և նրանց անմար հիշատակին նվիրված «Արծվաբույն» ներկայացումը Սիսիան համայնքում էր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ուսուցիչների միջազգային օրվա շրջանակում այն նվիրելով Սիսիան համայնքի բոլոր մանկավարժներին։Ներկայացումը բեմադրվել է երկու անգամ։ Առաջին անգամը համայնքի բնակավայրերի, իսկ երկրորդը՝ քաղաքի դպրոցների ուսուցիչների համար։Երկու ...
Մանրամասն |
|
08.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆՎԵՐՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և աջակցությամբ Ուսուցչի օրվա կապակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Հ․ Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրությամբ հանդես կգա Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։Երկու գործողությամբ պիեսի բեմադրությունը Դավիթ Հարությունյանի, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ, բեմանկարիչ՝ Սեդրակ Վելիկոդնի, դերասաններ ՝ Ջուլիետա Ստեփանյան, Անդրանիկ Զաքարյան, Մարիամ Դավթյան, Ծովինար Մարտիրոսյան, Նարեկ Մնացականյան, Լեռնիկ Հարությունյան, Մեսրոպ Աբտոյան, Ռոման Բաբայան եւ այլոք։Թատերական ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին՝ գյուղական դպրոցների ուսուցիչների համար /հաշվի առնելով հեռավորությունը/ և 19։00-ին՝ Սիսիան քաղաքի ...
Մանրամասն |
|
07.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Ձեր կատարած աշխատանքը մեծ ներդրում է մեր համայնքի կրթության և մշակույթի զարգացման գործում։ Գրադարանը ոչ միայն գրքի պահոց է, այլև գիտելիքի, ոգեշնչման և հոգևոր արժեքների պահպանման կենտրոն։ Ունենալով ձեր հատկանշական ներդրումը՝ ամենօրյա նվիրումով ծառայում եք մեր ընթերցասեր հասարակությանը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական և մասնագիտական նոր հաջողություններ, անսպառ ներշնչանք։
|
|
07.10.25
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱՆ
|
Սույն թվականի հոկտեմբերի 7-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել էր Սիսիանի քաղաքային գրադարան, որտեղ Սիսիանի համայնքային գրադարանի 90֊ամյակի և Գրադարանավարի օրվա խորհրդով պայմանավորված կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին մշակութային և գրադարանային գործունեություն իրականացնող բնակավայրերի և Սիսիան քաղաքի մասնագետներ, գրքի սիրահարներ։Տոնական միջոցառման ընթացքում հնչել են գեղեցիկ խոսքեր և շնորհավորանքներ, ներկայացվել գրքերի ընթերցանության խթանմանը վերաբերող նախաձեռնություններ:Օրվա երաժշտական տրամադրությունն ապահովել է Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը՝ ներկայանալով հայկական ժողովրդական ...
Մանրամասն |
|
05.10.25
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐԱՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
|
Հարգարժան՛ ուսուցիչներ,Խոր ակնածանքով, խոնարհումով և ամենայն հարգանքով շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն և բարեկեցություն։Հարգանքն ուսուցչի հանդեպ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող և հայրենիք, քանզի ուսուցչի կերպարն առանձնանում է իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, որն ըստ էության հավասարազոր է արժեքներից բարձրագույնին:Պատասխանատվության մեծ գիտակցումով մոտենալով ձեր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` ձեր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրում եք երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։Սիրելի՛ ուսուցիչներ,Թո՛ղ ...
Մանրամասն |
|
03.10.25
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2025թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին․ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին. 3․ «Սիսիան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին․ 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |