2025թ. նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կողմից նոր ձեռքբերված գույքը համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիսիան համայնքի տրանսպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին․
3․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․
4․ Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին․
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին․
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին․
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի վարչական սահմաններում նախատեսվող փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին․
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի «Գութանասարի» անդեզիտաբազալտների հանքավայրում նախատեսվող օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի վարչական սահմաններում /ներքաղաքային/ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մեկ ուղևորի ուղեվարձի չափ և արտոնություն սահմանելու մասին․
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Ավագանու որոշման նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 10» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: