Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2019թ. օգոստոսի 27-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 08-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 21(Ա) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բնունիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.0097հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Թասիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.0010հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Արևիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0.1047հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին:
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
11. «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Սիսիանի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 10» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: