ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիսիանի համայնքային ենթակայության հետևյալ արտադպրոցական ուսումնական հաստատություններում, օգոստոսի 8-ից օգոստոսի 19-ը ներառյալ, կատարվում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն.
1. ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ «Զ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
Հասցե՝ ք.Սիսիան, Սիսական 23, հեռախոս՝ (0283) 2-36-63, էլ.փոստ zaxachatryani@mail.ru:
2. «ՍԻՍԻԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
Հասցե՝ ք.Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների 5/3-1, հեռախոս՝ 041201202, էլ.փոստ sisianfootball@mail.ru:
3. ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ
«Աղվան մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-Ը, որի կազմում, միացման ձևով վերակազմակերպվելուց հետո, գործում է նաև Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոցը /պարի դպրոց/, կատարում է լրացուցիչ ընդունելություն հետևյալ խմբերում.
- Պար
- Ասմունք
- Խոհարար-հրուշակագործ
- Խոհարար-դիզայներ
- Համակարգչային
- Վարսահարդարների
- Հելյունագործության
- Ուլունքագործության
- Դեկորացիաների ձևավորում
- Առողջարարական
Հասցե՝ ք.Սիսիան, Չարենցի 5, հեռախոս՝ (0283) 2-33-25, էլ.փոստ sisian.mpsk@mail.ru:
Մանրամասների համար կարող եք այցելել ուսումնական հաստատություններ կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով: