Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Հոկտեմբերի 15-ին ավագանու 10 անդամների մասնակցությամբ կայացավ Սիսիանի  համայնքի ավագանու արտահերթ նիստը: Այն վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:  Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը համայնքի ղեկավարը իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնեց թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնածավալ պատերազմում զոհված մեր հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակ հերոսների հիշատկը: Համայնքի ղեկավարը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս դժվարին օրերին իրենց աջակցությունն են ցուցաբերել առաջնագծում կանգնած կամավորակններին, սահմանապահ տղաներին ու արցախցի տեղահանված մեր հայրենակիցներն: Ավագանու ... Մանրամասն
15.10.20 Ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ թեժ գծեր
Ռազմական դրության պայմաններում սոցիալական աջակցություն տրամադրելու և ստանալու համար զանգահարել 117 կամ 114 Առողջական խնդիրների, այդ թվում՝ կորոնավիրուսի նախանշանների դեպքում այցելել ժամանակավոր բնակության վայրին ամենամոտ գտնվող պոլիկլինիկա, թեժ գիծ` 8003 Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503 Մարտական գործողությունների մասնակից անձանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տուժած քաղաքացիներին անվճար օնլայն հոգեբանական օգնություն ցուցաբերելու թեժ գիծ` 060 834 777 Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից։ ... Մանրամասն
14.10.20 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին։ 2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 ... Մանրամասն
09.10.20 ՄՐՑՈՒՅԹ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 9-ին Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի առաջատար և եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետների թափուր պաշտոնների համար անցկացվեց մրցույթ: Ստուգող հանձնաժողովը նախագահում էր համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:  Երկու փուլերի արդյունքում չորս մասնակիցներից բարձր միավորներ հավաքած Լիլիթ Հովհաննիսյանը և Բուրաստան Եղյանը շուտով կստանձնեն իրենց լիազորությունները:

05.10.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթության ոլորտի նվիրյալնե՛ր:
Այսօր տեղին է սովորականից առավել շատ երախտիքի ու մեծարանքի խոսքեր շռայլել ու հպարտության մեծ զգացումով շնորհավորել ձեր մասնագիտական տոնը: Ձեր ջանքերը զուր չեն, մեծացել ու մեծանում է մեր հերոս նախնյաց արժանի սերունդ՝ պատրաստ մարտնչելու հանուն հայրենիքի, հանուն խաղաղության: Սիրելի՛ մանկավարժներ, այս օրերին ձեզ են վստահված մեր դպրոցահասակ երեխաների և ուսանող պատանիների ոգեշնչման սուրբ պարտականությունը: Դուք մշտապես դիրքերում գտնվող, թիկունքն ամուր պահող, գիտության ուժով մարտնչող ու չերկնչող մարտիկներ եք: Խաղաղություն սահմաններին, հոգու տոկունություն և լավատեսություն բոլորիս:
01.10.20 «ՍԻՍԻԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ
Հարգելի՛ հայրենակիցներ, եթե ցանկանում եք աջակցել առաջնագծում գտնվող կամավորականներին և տեղահանված արցախցի մեր հարենակիցներին, ապա կարող եք ձեր փոխանցումները կատարել «ՍԻՍԻԱՆ» բարեգործական հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին.
✅ՀՀ դրամով (AMD) -16031034280500
✅ՌԴ ռուբլով (RUB) - 16031034280501
✅ԱՄՆ դոլարով (USD) -16031034280502
✅Եվրոյով (EUR) - 16031034280503
 
ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ, ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ ԱՆՊԱՐՏ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
29.09.20 ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՋԱԿՑԵԼ
Հարգելի՛ սյունեցիներԵթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, կոչ ենք անում զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց։ Կապ հաստատեք ձեր համայնքներում կոնտակտային անձի հետ, որպեսզի ճիշտ կազմակերպեք գործընթացը, եւ աջակցությունը հնարավորինս հասցեական լինի:Կապան համայնքում՝ Հրանտ Արզումանյան, հեռախոս՝ 077 42 51 42,Գորիս համայնքում՝ Արամայիս Գալստյան, հեռախոս՝ 093 69 18 18, Աիդա Հայրապետյան, հեռախոս՝ 093 00 57 40,Սիսիան համայնքում՝ Արսեն Գալստյան, հեռախոս՝ 094 05 55 74, 098-33-22-25Քաջարան համայնքում՝ Մագաղաթ Ավետիսյան, հեռախոս՝ 094 87 37 97,Մեղրի համայնքում՝ Վանիկ Սարգսյան, հեռախոս՝ 093 02 51 12,Տաթեւ համայնքում՝ Մարի Թեւոսյան, հեռախոս՝ 094 22 42 66,Տեղ համայնքում՝ Անժելա ... Մանրամասն
28.09.20 ՍԻՍԻԱՆՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ Է

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին առաջնագիծ մեկնեց Սիսիանի կամավորական ջոկատը: Նրանց շարքերում էին Արցախյան պատերազմի բովով անցած Սիսիական ջոկատի մարտիկները, փորձառու զինվորականներ ու տասնյակ երիտասարդներ: Մեկնելուց առաջ տղաներին բարեմաղթանքներ հղեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը: Սիսիանն ինչպես միշտ առաջիններից է, առաջնագծում է՝ պատրաստ կռվելու, պատրաստ հաղթելու:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner