Այսօր: Կիրակի, 25 Օգոստոսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2285
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.08.19 ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԼՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Սիսիանի համայնքի Լոր բնակավայրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ բարելավվում է արտաքին լուսավորության համակրգը: Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի մի հատվածը և տեղակայել 32 լուսարձակ: Լորի արտաքին լուսավորության խնդրի լուծումը կարևոր է բնակիչների անվտանգության ապահովման, գյուղը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու, հետևաբար այստեղ նաև էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Աշխատանքային քարտեզում ընգրկված է նաև Համո Սահյանի տուն-թանգարանի տարածքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման ... Մանրամասն
21.08.19 ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՍԱՏՈՒՆԵՐ

1.Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրային, ջութակի և թեորիայի բաժիններում պահանջվում են մասնագետ դասատուներ: Հասցե՝ ք.Սիսիան, Գ.Նժդեհի 1, հեռախոս՝ (0283) 2-29-64:

2.Սիսիանի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում /որի կազմում է գործում նաև մանկական արվեստի դպրոցը/ պահանջվում են պարի դասատուներ: Հասցե՝ ք.Սիսիան, Չարենցի 5, հեռախոս՝ (0283) 2-33-25:

20.08.19 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019թ. օգոստոսի 27-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: 4.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:5.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
16.08.19 Պլանային ջրանջատում Սիսիանում օգոստոսի 19-20-ին

Սիսիանի համայնքի հարգելի´ բնակիչներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գետափ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:    

            

13.08.19 ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ: ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
Օգոստոսի 11-ին Սիսիանում տոնվեց երիտասարդության միջազգային օրը: Այս տարի օրը նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի միջնադարյան վանական համալիր՝ Որոտնավանք:  Միջոցառումների մեկնարկը տրվեց միասնական շուրջպարով, որը մարմնավորում էր օրվա խորհուրդը: Ուխտագնացության և տոնական միջոցառումների հիմքում ընկած էր միասնականության, համախմբվածության, դեպի ազգային արժեքները ձգտելու գաղափարախոսությունը: Սիսակ Նահապետի անվան հրապարակից շարժվելով դեպի Որոտնավանք՝ յուրաքանչյուրն իր մտքում մի երազանք ուներ, որ պետք է ուխտագնացությամբ ի կատար ածվեր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ՝ ուխտավորները ոտքով անցան մոտ 14 կմ ճանապարհ, քայլերթն ուղեկցվեց նաև աղբահավաքությամբ, շրջակա միջավայրի ... Մանրամասն
09.08.19 ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ

Սիրելի՛ երիտասարդներ,  Սիսիանի համայնքապետարանը օգոստոսի 11-ին հրավիրում է մասնակցելու Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին.

1.Ժամը 09:00 - Շուրջպար՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում:
2.Ժամը 10:00 - Ուխտագնացություն /ոտքով/ դեպի ՈՐՈՏՆԱՎԱՆՔ:
3.Ժամը 12:00 - Պատարագ, երիտասարդների օրհնության կարգ՝ ՈՐՈՏՆԱՎԱՆՔ  վանական համալիրում:
4.Պատարագից հետո ճանաչողական այց /մեքենաներով/ պատմամշակութային հուշարձաններ և Համո Սահյանի տուն թանգարան:
5.Տոնական օրը կշարունակվի Լորում, որտեղ կկատարվի մատաղի օրհնության կարգ, կկազմակերպվեն ժամանցային տարատեսակ միջոցառումներ, սպորտային խաղեր, մրցույթներ: 

ԲՈԼՈՐԻՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱԳԵՑԱԾ, ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԱՀԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ:

08.08.19 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Սիսիանի համայնքում շինարարական աշխատանքների եռուն շրջան է սկսվել, զուգահեռաբար իրականացվում են սուբվենցիոն մի քանի ծրագրեր:«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկել են Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից, որտեղ 6մլն 624 հազ դրամի շրջանակներում կատարվում է մասնակի ասֆալտապատում, աշխատանքներն իրականացնում է «Ճանշին տեխնախ» ՍՊ ընկերությունը: Բնակիչները սրտացավորեն, ինչ որ տեղ նաև պահանջատիրությամբ, հետևում են ընթացիկ աշխատանքներին, նրանք տեղում իրենց դիտարկումները ներկայացրեցին Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին:«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրով ... Մանրամասն
07.08.19 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Սիսիանի համայնքային ենթակայության հետևյալ արտադպրոցական ուսումնական հաստատություններում, օգոստոսի 8-ից օգոստոսի 19-ը ներառյալ, կատարվում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն.1. ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ «Զ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ Հասցե՝ ք.Սիսիան, Սիսական 23, հեռախոս՝ (0283) 2-36-63, էլ.փոստ zaxachatryani@mail.ru:2. «ՍԻՍԻԱՆԻ  ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ Հասցե՝ ք.Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների 5/3-1, հեռախոս՝ 041201202, էլ.փոստ sisianfootball@mail.ru: 3. ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ «Աղվան մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-Ը, որի  կազմում, միացման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner