Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին Սիսիան քաղաքի մարզադաշտում տեղի կունենա «Արենա-3» ՍՊԸ-ի կողմից Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող ավազի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու հանրային քննարկմանը:

29.06.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՆՈՒՀ-ԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ
Ձեզ բարի երթ, իմ շատ սիրելի փոքրիկներ, իմ ընկերներԻմ ջերմագին բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն եմ հղում Սիսիանի համայնքի ՆՈՒՀ-երի շրջանավարտ փոքրիկներին, ովքեր, մանկապարտեզում թողնելով մանկության ամենավառ ու գունեղ օրերը, պատրաստվում են դպրոցական կյանքի մեկնարկին:Իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, մեր կողմից արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզում անցկացրած օրերը լինեն անհոգ, հագեցած ու հիշարժան, դուք մշտապես եղել եք շրջապատված ձեր սիրելի դաստիարակների ու դայակների ուշադրությամբ և հոգատարությամբ, ստեղծված են եղել բոլոր պայմանները ձեր առողջ և բնականոն զարգացման համար:Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում ձեզ սիրելի՛ դաստիարակներ, դայակներ, ՆՈՒՀ-երի հարգարժան աշխատակիցներ, շնորհակալություն ձեր ... Մանրամասն
26.06.20 ԿԱՅՈՒՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Կանաչ արոտային կերը պարունակում է հանքային նյութեր՝ ֆոսֆոր, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, երկաթ, A, C, E վիտամիններ և այլն: Սրանով է պայմանավորված, որ արոտավայրերում արածեցումը դրական է ազդում կենդանիների առողջության վրա՝ բարելավվում է նյութափոխանակությունը, լավանում է ախորժակը, սրտի, մարսողական և շնչառական համակարգերի աշխատանքը, արդյունքում բարձրանում է ստացված արտադրանքի որակը:ՁԵՌՆՏՈՒ Է Մսուրային ժամանակահատվածում գյուղատնտեսական կենդանիներին անհրաժեշտ կերով ապահովելու համար տնտեսական տեսանկյունից առավել արդարացված է սեփական միջոցներով կերարտադրության կազմակերպումը: Մսուրային ժամանակահատվածի կերապահովման համար կարելի է մշակել՝-  Բակլազգի բազմամյա խոտաբույսեր, ինչպիսիք են առտվույտը ... Մանրամասն
26.06.20 ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐ
«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են գյուղատնտեսական սարքավորումների շահագործման փորձ ունեցող վարորդներ («Բելառուս» մակնիշի տրակտորների համար )
☑️Ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել
📩Սիսական 41, 3-րդ հարկ` բնակարանային կոմունալ տնտեսություն, կամ զանգահարել
📞(0283)24106
26.06.20 ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՍԻՍԻԱՆ
Հունիսի 26-ին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Սիսիանում էին: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մյասնիկյան-Արամ Մանուկյան-Շահումյան փողոցներում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին: Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի կատարողականը և 2020 թ.-ին նախատեսված ծրագրերի ընթացքը:
25.06.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ

Հունիսի 24-ին Սիսիանի համայնքապետարանը միացավ կառավարության կողմից իրականացվող #ԿրիրԴիմակ#ՓրկիրԿյանքեր ակցիային, համայնքապետարանի ղեկավար կազմը շրջայց կատարեց Սիսիանում, նրանք քաղաքացիներին դիմակներ բաժանեցին՝  շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հետևում են հակահամաճարակային կանոններին:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 25-ից դիմակ դնելը պարտադիր է: Հունիսի 24-ի դրությամբ Սիսիանում առկա է կորոնավիրուսի հաստատված 33 դեպք: Այս թիվը կաճի, թե՝ հակառակը, կախված է յուրաքնչյուրիս բարձր պատասխանատվությունից, եկեք կրենք դիմակներ, պահպաննենք հակահամաճարակային բոլոր կանոնները՝ հավատալով, որ մեր քայլերը տանում են դեպի կյանքի բնականոն հունի վերականգնում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.06.20 ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հունիսի 25-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, օրակարգում ընդգրկված էին 8 որոշման նախագծեր: Ավագանու կողմից հաստատվեց Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված էին նախատեսված որոշ ծրագրերում և շինաշխատանքներում համայնքի կողմից կատարվող ներդրմամբ: Ավագանին հաստատեց նաև համայնքային գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Գույքացանկ ներառվեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նվիրաբերված 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատորները, որոնք անհատույց օգտագործման ... Մանրամասն
24.06.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ հուլիսի 10-ին, ժամը 12:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի բժշկական կենտրոնի վերակառուցման վերաբերյալ հանրային քննարկում:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու հանրային քննարկմանը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner