|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2017 թվականի N 34(Ա) |
«ՍԻՍԻԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածով, 688 հոդվածի առաջին մասով ու 689 հոդվածով, նկատի ունենալով «Սիսիան» նոտարական տարածքի նոտար Շ.Բաղումյանի 2017 թվականի մայիսի 18-ի թիվ 01 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 10 կողմ, - դեմ, 3 ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկից 46.02քմ (2 սենյակ՝ 23.01-ական քմ) մակերեսով տարածքները՝ համաձայն հատակագծի, 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Սիսիան» նոտարական տարածքին: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԲԱԲԱՅԱՆ Հ. ԶԱՔԱՐՅԱՆ Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ս. | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(120.41 Կբ)
Սխեմա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|