Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածով, 688 հոդվածի առաջին մասով ու 689 հոդվածով, նկատի ունենալով <<Սիսիան>> նոտարական տարածքի նոտար Շ.Բաղումյանի 2017 թվականի մայիսի 18-ի թիվ 01 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկից 46.02քմ (2 սենյակ՝ 23.01-ական քմ) մակերեսով տարածքները՝ համաձայն հատակագծի 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Սիսիան>> նոտարական տարածքին: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |