Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 25/01/2019 12:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ, ԱՐՄԵՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍԱՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՐԱԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍԼԱՎԻԿ ՊԱՊՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆ, ՄԱՐԱՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԱՆԱՍՏԱՍ ԲԱԲԱՅԱՆ, ՍԵՐՅՈԺԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, ԵՐՋԱՆԻԿ ՄՈՒՍԱԵԼՅԱՆ, ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՆԱԻՐԻ ՖԻԼՈՍՅԱՆ, ԴՐԱՍՏԱՄԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ԴԱՎԻԹ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՄԵՍՐՈԲՅԱՆ, ԴԵՐԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ, ԱԼԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ, ՌՈՒԲԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, ԳՈՌ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ԳՆԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՐՍԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՇՈՒՇԱՆ ԹԵՎԱՆՅԱՆ, ՆԱԻՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ԷԴԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍԻԼՎԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԿՆՅԱԶ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՕՀԱՆՅԱՆ, ԺԻՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԲԱԲԱՅԱՆ, ՔԱՋԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՆՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ, ՍԵՅՐԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՎԱՐՍԻԿ ԱՂԱՅԱՆ, ԱՐԵՎՀԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՇԱԼՈՒՅՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ, ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՍԱՅԱՆ, ՌՈՒԶԱՆՆԱ ՈՒՆԱՆՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ՕՀԱՆՅԱՆ, ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արձանագրություն
Բովանդակություն *

Խորհրդակցության օրակարգում առաջնահերթ հարցերից էին 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և 2019 թվականին նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Խոսվեց նաև այնպիսի կարևոր հարցերի մասին, որոնց պետք է խիստ ուշադրություն դարձնել.

1. յուրաքանչյուր բնակավայրում հրատապ և առաջնակարգ խնդիրների բացահայտումը և ներկայացումը,

2. կարգապահական հարցերին լուրջ և պատասխանատվությամբ մոտեցումը,

3. յուրաքանչյուր բնակչի  ու նրա խնդրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքը,

4. նապատեսված աշխատանքների նկատմամբ հետևողականությունը,

5. սուբվենցիոն և ներդրումային ծրագրերը, բնակավայրերում դրանց շուրջ քննարկումները,

6. հարկատուներին ժամանակին ծանուցելը և հետագա գործընթացներին հետևելը,

7. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը,

8. ՆՈՒՀ-երում սննդի մատակարարումը, երեխաների անվտանգության պահպանումը,

9. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները:

Համայնքի ղեկավարն բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարեց հետևել յուրաքանչյուր գործառույթի, ցանկացած աշխատանք կատարել պատասխանատվությամբ և հասցնել մինչև վերջ, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Հորդորեց հետևողական լինել հատկապես հարկերի հավաքագրման նկատմամբ, այդ ուղղությամբ աշխատել ամեն օր ու ժամ, չթողնել կուտակվեն պարտքերը, վերլուծել չվճարման պատճառները, փորձել լուծումներ գտնել: Համայնքի ղեկավարը բոլոր վարչական ղեկավարներից պահանջեց բնակիչների նկատմամբ մեծ ուշադրություն, յուրաքանչյուրին յուրովի մոտեցում:

Խոսվեց  նաև բնակավայրերում գործող ՆՈՒՀ-երի խմբերի գործունեության մասին, պահանջվեց պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել ՆՈՒՀ-երում ջերմաստիճանի, հաճախումների և սննդի մատակարարման վերաբերյալ: Վարչական ղեկավարներին հանձնանարվեց բնակավայրերում կատարել անասնագլխաքանակի և թռչունների հաշվառում, մեծ ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնել և ներկայացնել համապատասխան բաժնի պետին: Համայնքի ղեկավարը կրկին անգամ նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքին մոտենալ լրջորեն, ճիշտ գնահատել խնդիրները, փորձել ժամանակինլուծում տալ դրանց: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ ասեց, որ աշխատելու ցանկության դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն ավելի արագ և հեշտ:

Խորհրդակցությունն անցավ ակտիվ մթնոլորտում, արտահայտվեցին վարչական ղեկավարները, ներկայացրերցին իրենց խնդիրները, փորձեցին լուծումներ գտնել, խոսեցին հրատապ խնդիրների մասին:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner